Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ստիպված ենք թուրքական ժխտողականության դեմ պայքարել ոչ թե միջազգային հարթակներում, այլ Հայաստանում՝ փաշինյանական ռեժիմի դեմ

Ստիպված ենք թուրքական ժխտողականության դեմ պայքարել ոչ թե միջազգային հարթակներում, այլ Հայաստանում՝ փաշինյանական ռեժիմի դեմ
26.01.2025 | 21:34

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը պետք է ընդունի՝ Հայոց ցեղասպանության ժխտման , ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրենք:

Որպեսզի այս վարչախմբի մեջ ծվարած ու բարձր պաշտոններ զբաղեցնող, իրեն հայ ժողովրդի ղեկավար հայտարարած ամեն մի թուրքի լամուկ անկարող լինի կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության փաստը, անարգել Հայոց՝ 1,5 միլիոն զոհերի հիշատակը, և մնալ անպատիժ...

Կանգնել ենք մի իրողության առաջ, երբ ստիպված ենք թուրքական ժխտողականության դեմ պայքարել ոչ թե միջազգային հարթակներում, այլ Հայաստանում՝ փաշինյանական ռեժիմի դեմ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3956

Մեկնաբանություններ